շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց. Ֆիդանյան

Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց. Ֆիդանյան

Ներքին գործերի նախարարության ստեղծումը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անհրաժեշտ է համարում: Այս հարցին նա անդրադարձավ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց: Իսկ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ՆԳՆ-ի վրա: Հաշվի ենք առել նույնիսկ ոստիկանապետի նշանակման հետ կապված հարցերը, նաև այլ հանգամանքներ, որոնք հնարավորինս տվյալ կառույցը ոչ թե կառանձնացնեն ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը:

ՆԳՆ-ի կողմից մշակվելու է հանցավորության կոնկրետ ուղղությունների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականություն, հասարակական կյանքի առավել անվտանգ ապահովման վերաբերյալ քաղաքականություն, իսկ ոստիկանությունն իրականացնելու է այդ քաղաքականությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: