երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ներկայացվել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության կառուցվածքը

Ներկայացվել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության կառուցվածքը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ քննարկում Ներքին գործերի նախարարության ձևավորման կապակցությամբ:
 
Քննարկումը վարել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։
 
Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Ոստիկանության և Արդարադատության նախարարության ղեկավար կազմերը:
 
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է 37 նախագիծ, բայց ապագայում ներկայացվելու են այլ նախագծեր ևս: Նա մանրամասն ներկայացրեց նոր ձևավորվող նախարարության կառուցվածքը:
 
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց ոստիկանությունում նախատեսվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
 
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ելույթում մանրամասն ներկայացրեց նորաստեղծ նախարարության մեջ ընդգրկված Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքը և գործունեությունը:
 
Քննարկմանը ներկա անդամները, լսելով ելույթները, հանդես եկան իրենց առաջարկություններով:
 
Այդ առաջարկությունները ընդգրկվեցին ի գիտություն հետագա ծրագրերի մեջ:

  • Կիսվել: