երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր։

Ինչպես հայտնու են ՀԿԱԾ-ից, ծրագիրը հնարավորություն կտա քաղաքացուն կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։

Ներդրված ծրագրի շնորհիվ բարձրացվել է նաև քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը։ Նախկինում պարտապան քաղաքացին իր նկատմամբ հարուցված կատարողական մի քանի վարույթով վճարումները պետք է կատարեր առանձին-առանձին, ինչը բավականին ժամանակատար էր թե’ իր, թե’ սպասարկող աշխատակցի համար։

  • Կիսվել: