Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ալաբամա նահանգում իր աջակիցների առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մահապատիժ կսահմանենք խոշոր նարկոդիլերների, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների և յուրաքանչյուրի համար, ով ոստիկան կսպանի», - ասել է նա։



