երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Նավասարդ Կճոյանը հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Նավասարդ Կճոյանը հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ծանուցագիրը ստանալու պահից Կճոյանը մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։

 

  • Կիսվել: