Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց ու տեղափոխվեց Քննչական կոմիտե
Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին:
Ըստ տարաժված տեղեկությունների քննիչը հայտնել է, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար: Պատճառը «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն է հայտնել է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հեղինակած «Իմնեմնիմի» փոդքասթին օրեր առաջ հյուրընկալվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


