կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նարեկ Մալյանը ոստիկանությունում է, տեղափոխվելու է Երևանի քննչական վարչություն․ փաստաբան

Նարեկ Մալյանը ոստիկանությունում է, տեղափոխվելու է Երևանի քննչական վարչություն․ փաստաբան

Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը իբր կատարելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաեւ հավելել է. «Հիշեցնեմ, որ ժամանակին նմանատիպ հոդված ՝ 226.2 հոդվածը, մտցվել էր հին քրեական օրենսգրքում հենց Նարեկ Մալյանի համար:

Հոդվածի կարճ նկարագրությունն է՝

«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Նշված հոդվածի մասը նախատեսում է որպես պատիժ 1-4 տարի ազատազրկում, ինչից պետք է եզրակացնել, որ արդեն մի դատավոր պատրաստ-գրած ունի Նարեկին կալանավորելու որոշումը:

Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն:

Մանրամասները՝ հաջորդիվ»։

  • Կիսվել: