Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մալյանի ձերբակալությունը։
Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը։
Հիշեցնենք, որ երեկ փողոցից ոստիկանները բերման էին ենթարկել Նարեկ Մալյանին, ըստ քննիչի, բռնության կոչեր հնչեցնելու համար։