կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախօրեին բացահայտվել են հանցագործության 111 դեպք, որից թմրամիջոցի հայտնաբերման՝ 21

Նախօրեին բացահայտվել են հանցագործության 111 դեպք, որից թմրամիջոցի հայտնաբերման՝ 21

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության, հրազենի, դրա հիմնական, բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի, ապրանքների շրջանառության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 5 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: