կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Շորթում, կաշառակերություն, բռնության կոչեր

Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Շորթում, կաշառակերություն, բռնության կոչեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության ու ֆիզիկական ներգործության՝ 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փողերի լվացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության, բնակարանային գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: