երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նախօրեին բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 5-ը՝ ընտանեկան բռնության

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 5-ը՝ ընտանեկան բռնության

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անչափահասին հանցանքի հակելու կամ դրան մասնակից դարձնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: