շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախօրեին բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 10-ը՝ հարկերից խուսափելու

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 10-ը՝ հարկերից խուսափելու

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ հարկերից խուսափելու՝ 10, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, խոշտանգման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, վստահված գույքը հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, ապօրինի սահմանահատման, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու, սպանության սպառնալիքի, ֆիզիկական ներգործության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: