ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախկիններին նմանվելն ինձ համար կլինի բարոյական մահ. Փաշինյան

Նախկիններին նմանվելն ինձ համար կլինի բարոյական մահ. Փաշինյան

Իշխանությունը պետք է լինի կոշտ բայց օրինական: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Ճիշտ է, օրենքները դեռ մեր ուզած կերպ չեն աշխատում, բայց մենք այդ ուղղությամբ քայլեր կանենք: Ես չեմ կարծում, որ նմանվում եմ նախկիններին: Հենց այդպես զգամ, ես հենց նույն վայրկյանին դուրս կգամ այս կաբինետից, քանզի դա ինձ համար կլինի բարոյական մահ՛՛:

Վարչապետն ասաց նաև, որ երբ ապօրինի բռնագանձման օրենքը վերջնական ընդունվի, Հայաստանում կսկսվի ապօրինի գույքի բռնագանձումը և դրա վերադարձը ժողովրդին:

՛՛Ընդ որում՝ դա տեղի է ունենալու ոչ քրեաիրավական ընթացակարգով, այլ քաղաքացիական, ինչը չի նշանակում, որ քրեաիրավական ընթացակարգով ապօրինի ունեցվածքի բռնագանձում տեղի չի ունենա՛՛,-հավելեց Փաշինյանը:

  • Կիսվել: