ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Դատախազությունից:

Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել:

Հիշեցնենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

 

  • Կիսվել: