երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

Ընտրակեղծիքներով կուսակցության վարչությունը ձևավորած Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իբրև իշխող թիմ, շարունակում է «անողոք պայքարը» ընտրակեղծիքների և ընտրակաշառք երևույթի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է. նա մեղադրվում էր ընտրակաշառք բաժանելու մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց, իսկ ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Ազատ արձակելուց հետո նրան ԱԱԾ-ն կրկին կանչել էր հարցաքննության: Հավելենք, որ Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, որի ցուցմունքը, ըստ էության, չի բավարարել Մանուկյանին պատժելու համար: Եւ արդյունքում երկու տարի անց քրգործը կարճվեց:

Թեև Նիկոլ Փաշինյանի իշխանությունից այլ բան չէր էլ ակնկալվում. նրանք պակաս կեղծարարներ չեն:

  • Կիսվել: