չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախատեսվում է 92 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը. ՔԿ փոխնախագահ

Նախատեսվում է 92 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը. ՔԿ փոխնախագահ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 92 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վարձատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 15-ին ասել է հանրապետության Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը։

Հայաստանում, ինչպես նշել է ՔԿ ներկայացուցիչը, իրենք հետաքննում են վարույթում գտնվող գործերի 90-95 տոկոսը։ Նրա խոսքով՝ քննիչների ծանրաբեռնվածությունը տարեցտարի միայն ավելանում է։ «Դա, իր հերթին, մեծացնում է մասնագետների արտահոսքի եւ պրոֆեսիոնալ կադրերի կորստի սպառնալիքը»,- ասել է Այվազյանը։ Ոլորտի անհրապույր լինելու պատճառով քննիչ դառնալ ցանկացողների թիվը նվազում է։ Իսկ երկարատեւ ստաժ եւ աշխատանքի փորձ ունեցող քննիչները նախընտրում են փաստաբանության անցնել։ Այնտեղ ավելի լավ են վարձրատրում։

Իշխանությունները հույս ունեն, որ աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա գոնե մասամբ լուծել առկա խնդիրները։ Աշխատավարձն ընդհանուր առմամբ նախատեսվում է բարձրացնել 975 մարդու համար։ Նախնական հաշվարկներով դա պետական բյուջեի վրա 3,1 մլրդ դրամ կնստի։ Խոսքն ընթացիկ տարվա հունիս-դեկտեմբերի մասին է։ Այսինքն, եթե օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023թ. հունիսից։

Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: