շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախարարը պարզաբանել է, որ մարմիններն են ենթակա լինելու ստեղծվելիք ՆԳ նախարարությանը

Նախարարը պարզաբանել է, որ մարմիններն են ենթակա լինելու ստեղծվելիք ՆԳ նախարարությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով ստեղծվելիք ներքին գործերի նախարարության և դրա գործառույթների մասին։

«Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։

Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

Ոստիկանությունը,

Ոստիկանության զորքերը,

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,

Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-գրել է Բադասյանը։

  • Կիսվել: