ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախարար Բադասյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր

Նախարար Բադասյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր

Այսօր այցելեցի Ոստիկանության կրթահամալիր՝ հունվարի 18-ից մեկնարկած նոր Պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացի մասնակիցներին հանդիպելու և դասապրոցեսին մասնակցելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
՛՛Ներկա եղա տակտիկական ուսումնավարժությանը, կրակային պատրաստության, ինչպես նաև էքստրեմալ պայմաններում ավտովարման դասընթացներին։
 
Տեղեկացնեմ, որ 2021 թվականի հուլիսից կգործի Ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։
 
Վստահ եմ, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցված, բարեվարք ոստիկանություն ու նոր ոստիկան ունենալուն միտված մեր ջանքերը հաջողելու են՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: