շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագծով «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին

Նախագծով «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նպատակն է ամբողջությամբ վերանայել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը և այն համապատասխանեցնել գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին։

«Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- ասաց Հարությունյանը։

Նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող  «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել։ 

  • Կիսվել: