չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու՝ այրվածքներ ստանալու դեպքի առթիվ. ՔԿ

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու՝ այրվածքներ ստանալու դեպքի առթիվ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի
միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր
հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր
տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու
վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։

Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։

Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ
վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը
12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել
է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: