ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախաձեռնության այդ հատվածը ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի հետ. Միրզոյան

Նախաձեռնության այդ հատվածը ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի հետ. Միրզոյան

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 22-ին, շատ կարճ արտահերթ նիստ հրավիրեց և երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ օրինագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ չկար: Հիշեցնենք, որ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին:

Նախագծով առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկվում է ՀՀ նախագահին, որը 21-օրյա ժամկետում ստորագրում է և» բառերը: Ստացվում է, որ ԱԺ կողմից ընդունված սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Այս առաջարկի էությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների պրակտիկան չի ենթադրում այդ փոփոխությունների ստորագրման ինստիտուտ: Նախկինում եւս սահմանադրական փոփոխություններն ընդունվել, հրապարակվել են եւ մտել ուժի մեջ՝ առանց ստորագրման»,- նշեց

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Ես տեսա մեկնաբանություն, որ մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք ուզում վերցնել, ուղղակի տեղեկացնեմ, որ այս նախաձեռնության այդ հատվածը ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի հետ: Ավելին ասեմ, հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտկել այն, հստակ կարգավորում մտցնել, ինչը անում ենք»:

 

  • Կիսվել: