երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մուշի բաժնի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

Մուշի բաժնի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Հալաբյան փողոցում կարտոֆիլ վաճառելու ժամանակ անհայտ անձը իրենից գնել է 34 կգ կարտոֆիլ, ապա իրեն տվել է 20 000-անոց, ինչից հետո ինքը վերադարձրել է 14 000 դրամ մանրը, իսկ գնորդի հեռանալուց հետո նկատել է, որ նրա տված 20 000-անոցը կեղծ է:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ թղթադրամը քաղաքացուն իրացրել է գյումրեցի 25-ամյա երիտասարդը:

Նա սեպտեմբերի 22-ին հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին և խոստովանել:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: