երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել է 3 քրեական գործ, որոնցից մեկը՝ 2021 թվականին. ՊԵԿ

Մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել է 3 քրեական գործ, որոնցից մեկը՝ 2021 թվականին. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում ՀՀ մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել և քննվում է 3 քրեական գործ: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեից:

Կոմիտեից մանրամասնել են, որ քրեական գործերից մեկը վարույթ է ընդունվել 2021 թվականին, մեկի վարույթը կասեցվել է, իսկ երրորդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՊԵԿ-ից, սակայն, չեն հայտնել անուններ, թե քրեական գործերով անցնող մշակույթի գործիչները ովքեր են:

2019 և 2020 թվականներին, առանձին վերցված, օրենքով սահմանված կարգով, որքա՞ն հարկ են վճարել մշակույթի ոլորտի գործիչները պետական բյուջե հարցին ի պատասխան՝ Կոմիտեից հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործառույթների շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների հաշվառման իրականացում նախատեսված չէ, ինչպես նաև ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ստանալ տեղեկատվություն ֆիզիկական անձին հարկային գործակալի կողմից վճարված եկամուտների հիմքերի վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում մատուցվող ծառայության մասով, հետևաբար մշակույթի ոլորտի գործիչների կողմից վճարված հարկերի մասով ամբողջական տեղեկատվություն հնարավոր է տրամադրել միայն ֆիզիկական անձանց անձնական տվյալների առկայության դեպքում (անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ):

  • Կիսվել: