երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մոտ 4400 արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել, անչափահասները չեն հաշվարկվում․ ՆԳՆ

Մոտ 4400 արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել, անչափահասները չեն հաշվարկվում․ ՆԳՆ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 4400 անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել։ ԱԺ-ում արցախցիների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
 
«Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ Երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում չեն հաշվարկվում անչափահասները։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։

  • Կիսվել: