հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող 27-ամյա Քրիստինան հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող 27-ամյա Քրիստինան հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Քրիստինա Շ-ն նոյեմբերի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

  • Կիսվել: