երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենաբարձր դատավորը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն, նա հրաժարվեց պաշտոնից, ուստի, ինքստինքյան, նրան փոխարինեց նրանից հետո տարիքով ավելի բարձր Մարտիրոսյանը »,- պարզաբանեց Շաբոյանը։

  • Կիսվել: