հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մնացական Մարտիրոսյանը կմնա առաջին ատյանի դատավոր

Մնացական Մարտիրոսյանը կմնա առաջին ատյանի դատավոր

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացունմ են. «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:

Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»:

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե`

2) այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել»։

  • Կիսվել: