ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մխիթար Գալեյանի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

Մխիթար Գալեյանի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցադիմումը վարչական դատարանը վարույթ է ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատաիրավական հարթակում։ Վարույթ ընդունելու որոշումը կայացրել է վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը։

Ոստիկանությունը պահանջում է Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Ըստ հոդվածի` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 17-ին։

  • Կիսվել: