ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Միքայել Սրբազանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ

Միքայել Սրբազանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։

Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։

Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

 

  • Կիսվել: