ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի. պաշտպան

Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի. պաշտպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նրան առաջադրված մեղադրանքին:

«Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ և էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով՝ նորանոր ռեկորդներ է գրանցում»։

ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 2020-ի մարտ և ապրիլ ամիսներին Միքայել Մինասյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով, սակայն նրա պաշտպանները բազմիցս նշել են, որ մեղադրանքը քաղաքական պատվեր է:


  • Կիսվել: