հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ

Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «Ստի վերջը» խորագրով վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունը մշտադիտարկմամբ արձանագրել և ուղարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Այդ մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հետաքրքրվել էինք, նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատասխան տեսաուղերձում հնչած հայտարարություններին ընթացք տալու հնարավորության մասին։ «Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի տեսանյութին, ապա դրանում նշվող հանգամանքները  արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա են», -ի պատասխան փոխանցեց Աբրահամյանը:

Նշենք, որ Միանսյանը մեղադրել էր ՀՀ իշխանություններին «Ալիևի հետ պայմանավորվելու մեջ», ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու մեջ, անորակ զինատեսակներ գնելու մեջ:   

Հիշեցնենք՝  Հակոբյանը հայտըարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի բյուջեից նրա մերձավորներից մեկին տրվել է 15 մլրդ դրամ զենք-զինամթերք ձեռք բերելու համար, սակայն այդ գումարը մինչև 2018 թվականի հեղափոխությունը չի ծառայել իր նպատակին: Նա նաև մեզադրել էր Մինասյանին գույքի ապօրինի ձեռքբերման մեջ:

  • Կիսվել: