շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը սահմանում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։
 
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը վերջերս տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել մի որոշ չափի գումար վճարել որևէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Նախկին պաշտոնյան ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:
 

Նշենք, որ այդ գործով Արթուր Վանեցյանն արդեն հրավիրվել է ՀՔԾ, սակայն, իր ասելով, ցուցմունք չի տվել:

  • Կիսվել: