հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորը գտնվեց իր բարձունքում»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ նախաինսուլտային վիճակ է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Հավելենք, որ Բադալյանը կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել է կալանքի ժամկետը:

Թարմացված. ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում հայտել է, որ գրավը կազմում է 6 մլն դրամ:

  • Կիսվել: