կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Միքայել Բադալյանն ազատ արձակվեց

Միքայել Բադալյանն ազատ արձակվեց

Միքայել Բադալյանն ազատ արձակվեց: Այս մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա հայտնել է, որ կիրառվել է դատարանի կողմից ընտրված գրավը։

Հիշեցնենք, որ Միքայել Բադալյանի մոտ ի հայտ էին եկել առողջական խնդիրներ, նա տեղափոխվել էր հիվանդանոց։

Դատարանը նրա խափանման միջոց կալանավորումը փոխել էր 6 միլիոն դրամ գրավով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, Բադալյանը, չունենալով ստույգ տվյալներ, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ Հայաստանում, հնարավոր է, ահաբեկչություններ իրականացվեն։

  • Կիսվել: