հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար

ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի ս.թ. մարտի 24-ի եւ ապրիլի 7-ի դիմումներին: Այս հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Պատասխանի մեջ Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է. «Համակարծիք ենք, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է: Տվյալ դեպքում քրեադատավարական համապատասխան ընթացակարգային նորմերի բացակայությունը փաստացի կարող է կոնկրետ իրավիճակներում խնդրահարույց լինել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից: Նկատի ունենալով վերը նշվածը Ձեր բարձրացված հարցի կարեւորությունը եւ հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրության կատարելագործման սահմանադրական գործառույթը՝ կազմվում է գրություն Բարձրագույն դատական խորհուրդ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար»:

Հիշեցնենք, որ իր դիմումներում փաստաբան Արամ Վարդեւանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, եւ այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ»։

  • Կիսվել: