ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած դեպքի վերաբերյալ. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած դեպքի վերաբերյալ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների
մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ
հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական
վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ:

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ
դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված
տեսանյութերը պահպանվել են։

Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է
պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության
կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և
օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։

  • Կիսվել: