չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ը մեկ օրում ՍԴ-ի վերաբերյալ 200 հեռախոսազանգ է ստացել

ՄԻՊ-ը մեկ օրում ՍԴ-ի վերաբերյալ 200 հեռախոսազանգ է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության վերաբերյալ 1 օրում  ստացել է 200 հեռախոսազանգ, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ աղբյուրի, արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ «Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը և պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում»:

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր ժամը 16։30-ի դրությամբ թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք չեն ներառում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։

«Թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ:

Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: 096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով», նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: