ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԻՊ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ 794 դիմում-բողոք է ստացել

ՄԻՊ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ 794 դիմում-բողոք է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ,իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝
•Տեխնիկական բնույթի խնդիրներ
•Իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

  • Կիսվել: