շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԻՊ-ը խսստորեն դատապարել է Երևանի ավագանու անդամի արարքը

ՄԻՊ-ը խսստորեն դատապարել է Երևանի ավագանու անդամի արարքը

Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպանը խստորեն դատապարտել է  Երևանի ավագանու "Իմ քայլը" խմբակցությամ անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Հիշեցնենք, որ Հարթենյանը հրապարակել էր "Սարա Թովմասյան" ֆեյսբուքյան օգտատիրոջ նկարը, կից գրելով․ "Ժողովուրդ ջան, սա Հրայր Թովմասյանի աղջկա ՖԲ-ա, դե ձեզ տեսնեմ"։ Նշենք ի դեպ, որ Հարթենյանը սխալվել էր և այլ օգտատիրոջ նկար էր հրապարակել։

Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ նշել է․ «Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։

Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»։

Նշենք, որ հարթենյանի այս արարքը արժանացել էր հասարակական պարսավանքի։ Բարձրացված աղմուկից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ 

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս արձանագրել է, որ ավագանու անդամի արարքը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: