շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻՊ-ը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

ՄԻՊ-ը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական դատարանի կողմից ընդգծվել է այս պրակտիկայի և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվել է այդ միջնորդությունների բարձր մասնագիտական որակը:

Արման Թաթոյանը նշել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման անկախ գնահատականներ ներկայացնելու փորձը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ու այլ մարմինների համար վերապատրաստումները և հանրային լայն իրազեկման ծրագրերը, որոնք հիմնված են երկրում Եվրոպական դատարանի իրավաբանության արդյունավետ ներդրմանը:

 

  • Կիսվել: