երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ՄԻՊ-ը Հրայր Թովմասյանի մասին տեսանյութի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի

ՄԻՊ-ը Հրայր Թովմասյանի մասին տեսանյութի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութը՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել նաև Հրայր Թովմասյանի փաստաբանը:

«Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը կհրապարակվի այսօր»,- նշում են ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից:

  • Կիսվել: