երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԻՊ-ը՝ անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու մասին

ՄԻՊ-ը՝ անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու մասին

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած մեր քաղաքացու հարցը ԿԽԿ միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել եմ, նա ինձ ասաց, որ իրենք բացել են գործ և դիմել են համապատասխան հարցմամբ ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին իրենց մոտ է, Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ իրենք դեռ տեղեկություն չունեն:

Մենք կապի մեջ ենք համապատասպան բոլոր մարմինների հետ, մանրամասներ չեմ կարող փոխանցել, մեր անհետացած մյուս քաղաքացիների ազգակիցների հետ էլ ենք կապի մեջ, մանրամասները նրանց կփոխանցենք՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզից Նարեկ Սարդարյանը կորել է։ ԱԻՆ-ն օրեր շարունակ որոնողական աշխատանքներ էր իրականացնում, սակայն՝ ապարդյուն:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են մի տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ Նարեկ Սարդարյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

InfoPort.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից, սակայն այս պահին այս առնչությամբ դեռ մեկնաբանություն չտրամադրեցին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում նշյալ տեղեկության իսկությունը պարզելու համար:

  • Կիսվել: