հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել «Արմավիր» ՔՀԿ-ում հացադուլ հայտարարած անձանց հետ

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել «Արմավիր» ՔՀԿ-ում հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով, տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: