հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻՊ-ն իրավասություն չունի զբաղվելու բանկերի դեմ ուղղված կոնկրետ բողոքներով. Թաթոյան

ՄԻՊ-ն իրավասություն չունի զբաղվելու բանկերի դեմ ուղղված կոնկրետ բողոքներով. Թաթոյան

Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված իր իրավասությունները սահմանափակ են:

Նա նշեց, որ ՄԻՊ-ն իրավասություն չունի զբաղվելու կոնկրետ բողոքներով, բանկերի դեմ ուղղված հարցերով, սակայն, այնուամենայնիվ, իրականացնում են մոնիթորինգ՝ համակարգային առումով մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուծելու համար:

Թաթոյանը, մասնավորապես, նշեց, որ 2020 թ. հունվարի 1-ից  մինչև սեպտեմեբրի 23-ն ընկած  ժամանակահատվածը մարդու իրավունքների պաշտպանը  բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ 400 անձից ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք:

ՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին:

  • Կիսվել: