հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԻՊ-ն այցելել է Արցախի «էլիտար» համարվող հայտնի զորամաս

ՄԻՊ-ն այցելել է Արցախի «էլիտար» համարվող հայտնի զորամաս

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել է Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել ենք այդ զորամաս: Զինծառայողների հետ առանձնազրույցներ ենք ունեցել, երեք հոգի կալանավորված են, նաև նրանց հետ ենք առանձնազրույց ունեցել Շուշի քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը: Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին նաեւ Մկրտչյանի համածառայակիցներ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը։

  • Կիսվել: