երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԻՊ-ի մարզային ստորաբաժանումների հասցեները փոխվել են

ՄԻՊ-ի մարզային ստորաբաժանումների հասցեները փոխվել են

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մարզային ստորաբաժանումների թվաքանակի և քաղաքացիներին տրամադրվող աջակցության որակի բարելավման գործընթացը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ  Սյունիքի մարզում գտնվող ստորաբաժանման հասցեն փոխվել է․ ք. Կապան, Ա. Մանուկյան փ., 1 շենք, 60 գրասենյակ, հեռ․՝ +374 285 20116։

Նշենք, որ 2019 թվականին Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Տավուշի մարզային ստորաբաժանումը, որը ժամանակավորապես գործում է հետևյալ հասցեում՝ ք. Իջևան, Անկախության փ., 10 շ., 22 բն., հեռ․՝ +374  263-40-116։

  • Կիսվել: