չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը  Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում են

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Այդ մասին  InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: