հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվել է

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվել է

Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա՝ 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

 

 

  • Կիսվել: