երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ կասեցվել է հոգեբուժարանում անձին հատուկ բաժանմունք տեղափոխելը

ՄԻՊ-ի աջակցությամբ կասեցվել է հոգեբուժարանում անձին հատուկ բաժանմունք տեղափոխելը

Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հոգեբուժական հաստատությունը ցանկանում է իր պաշտպանյալին ընդհանուր հսկողության բաժանմունքից տեղափոխել հատուկ հսկողության բաժանմունք՝ հարկադիր բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Փաստաբանի պնդմամբ՝ ինքը դեռևս դատարանի որոշումը չի ստացել և ստանալու պարագայում ցանկանում է բողոքարկել։

Բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես կապ է հաստատվել հոգեբուժական հաստատության ղեկավարի հետ, ներկայացվել են գործի փաստական հանգամանքները, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները։

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու նկատմամբ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու որոշման կատարումը կասեցվել է մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

  • Կիսվել: