ՄԻՊ գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ մտահոգիչ ազդանշաններ է ստանում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից և իրավապաշտպաններից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո Sputnik Արմենիային հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես տեղեկություններ է հավաքագրում հայ գերիների վիճակի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ Մանասյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։
Բացի այդ, ըստ նրա, ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային գործընկերների հետ։ Հարցին, թե արդյոք նա կապ հաստատել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանեց՝ այդ հարցում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով։


